Հետևեք մեզ։

Որքան էլ վարչապետը իրեն պատռի պարտված պատերազմի և Արցախի հայաթափման պատասխանատվությունից խուսափելու համար, այն իր խղճին է․ Քոչարյանի գրասենյակի ղեկավար

15:55, 20 դեկտեմբեր 2023
Որքան էլ վարչապետը իրեն պատռի պարտված պատերազմի և Արցախի հայաթափման պատասխանատվությունից խուսափելու համար, այն իր խղճին է․ Քոչարյանի գրասենյակի ղեկավար

 

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն արձագանքել է երեկ հարցազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին։

«Երեկ վարչապետը դուրս շփեց բանակցային գործընթացի մասին բազմիցս կրկնած կեղծիքի հերթական չափաբաժինը: Չնայած որ մեզ արդեն բավական ձանձրացրել է ակնհայտ սուտն ամեն անգամ հերքելը, այնուամենայնիվ հիշեցման համար ստորև կբերեմ որոշ հղումներ նրանից, ինչի մասին բազմիցս խոսել ենք:

Որքան էլ վարչապետը իրեն պատռի պարտված պատերազմի և Արցախի հայաթափման պատասխանատվությունից խուսափելու համար, այն, միևնունն է, ամբողջությամբ իր խղճին է: Ցավոք, խիղճը տանջում է ոչ թե նրանց, ում պետք է, այլ նրանց, ովքեր խիղճ ունեն»,-ասված է հայտարարության մեջ։