Ռուսական կողմն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կօգտվի Ռուսաստանի Դաշնության Նախագահի հրավերից և դեկտեմբերի 25-26-ը կժամանի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի և ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ավանդական նախաամանորյա հանդիպումներին»,- ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ Հայաստանի վարչապետի այցը հնարավորություն կտա «բարձրաձայնել բոլոր հետաքրքրող հարցերը»։