Ռուսաստանն ու Իրանն ակտիվորեն աշխատում են ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կարող եմ ասել, որ այս փաստաթղթի վրա շատ ինտենսիվ աշխատանք է տարվում: Այդ աշխատանքները գրեթե ավարտված են, կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք ձեզ տեղեկացնել այդ մասին»,- նշել է նա։