Գյումրու համայնքապետարանից տեղեկացնում են.
Ամանորին ընդառաջ Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ համայնքի միջոցներից դրամական օգնություն է հատկացվում Գյումրի համայնքի հետևյալ խմբերի անձանց`
•Արցախյան պատերազմում /1991-1994թթ/ զոհված ազատամարտիկների ընտանիքներին։
•Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքներին։
•2016 թվականի քառօրյա մարտական գործողություններում զոհված զինծառայողների ընտանիքներին։
•2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված, անհետ կորած և գերեվարված այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր արդեն գրանցված են զինկոմիսարիատում։
•Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից վետերաններին։
•Աֆղվանական պատերազմի մասնակիցներին, ովքեր գրանցված են զինկոմիսարիատում։
Վերը թվարկված խմբերում ընդգրկված անձանց ու նրանց հարազատներին խնդրում ենք սույն թվականի դեկտեմբերի 21-ից ժամը՝ 10:00-ից սկսած համապատասխան փաստաթղթերով ներկայանան Գյումրու համայնքապետարան:
Գումարների բաշխումը կիրականացվի համայնքապետարանի երկրորդ մուտքից՝ նախկին ՔԳԱԿ (Զագս)-ի կողմից: