ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն ժամանել է Կահիրե։ Ակնկալվում է, որ նա Եգիպտոսի պաշտոնյաների հետ կքննարկի Գազայի հատվածում հնարավոր հրադադարը:
Հանիեն, ով ապրում է Քաթարում, սովորաբար հրապարակայնորեն միջամտում է դիվանագիտական գործընթացներին միայն այն դեպքում, երբ հնարավոր է առաջընթաց գրանցվի:
Վերջին անգամ նա Եգիպտոս էր մեկնել նոյեմբերի սկզբին, երբ հաստատվեց առաջին հրադադարը, որի ընթացքում ազատ արձակվեցին ավելի քան 100 պատանդներ: