Հետևեք մեզ։

Փաշինյանն ԱԱԾ-ում նշել է սովետական ԿԳԲ-ի օրը, դեկտեմբերի 20-ը այն կառույցի օրն է, որը սպանել է Չարենցին, Նժդեհին. Դանիել Իոաննիսյան

23:20, 20 դեկտեմբեր 2023
Փաշինյանն ԱԱԾ-ում նշել է սովետական ԿԳԲ-ի օրը, դեկտեմբերի 20-ը այն կառույցի օրն է, որը սպանել է Չարենցին, Նժդեհին. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է․

 

«Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ ԱԱԾ-ում նշել է սովետական ԿԳԲ-ի օրը: Այո-այո, թեև մեր երկրի անվտանգւթյան մարմինները ստեղծվել են 1991 թվականի դեկտեմբերի 4-ին, սակայն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առ այսօր ԱԱԾ-ի օր է համարվում դեկտեմբերի 20-ը՝ տոնելով 1917 թվականի այս օրը Ֆելիքս Դերժինսկու գլխավորած ВЧК-ի ստեղծումը:

 

Ժամանակին «Հայկական Ժամանակ»-ը գրում էր ԱԱԾ կաբինետներում Ֆելիքս Դերժինսկու նկարի մասին՝ որպես համազգային խայտառակություն: Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը տոնում է ВЧК-НКВД-КГБ-ի ստեղծման օրը: Ի՞նչ ասեմ:

 

Դեկտեմբերի 20-ը հենց այն կառույցի օրն է, որը գործել է հայերի ու հայկական պետականության դեմ: Այն կառույցի օրն է, որը սպանել է Եղիշե Չարենցին, Ակսել Բակունցին, Գարեգին Նժդեհին, Մովսես Սիլիկյանին, Զապել Եսայաին ու միլիոնավոր այլ մարդկանց:

 

Եվ այստեղ պետք է նշել, որ ի պատիվ Ոստիկանության, այդ կառույցի օրը անկախ Հայաստանում ոստիկանության մասին օրենքն ընդունելու օրն է՝ ապրիլի 16-ը և ոչ սովետական միլիցիայի նոյեմբերի 10-ը:

 

Հ.Գ. Հույս ունեմ, որ մեր անկախությունը պաշտպանող կառույցի փարթիին «Наша служба и опасна и трудна...» չեն երգել:

Վերլուծական