Դեկտեմբերի 20-ին, ժամը 14։10-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի հանքի տարածքում տեղի է ունեցել հանքանյութի փլվածք, էքսկավատորավարը արգելափակվել է խցիկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել հանքաքարի փլվածք, էքսկավատորավար Կ. Գ.-ն (ծնված 1987 թ.) արգելափակվել է խցիկում. շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը:
Փրկարարները էքսկավատորավարի դին դուրս են բերել արգելափակումից:
Բյուրակն գյուղի հանքում փլուզում է եղել, էքսկավատորավարը մահացել է
00:52, 21 դեկտեմբեր 2023