ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել Իսրայելի առաջարկած մեկշաբաթյա զինադադարին. այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ մանրամասնելով, որ տեղեկությունը ստացվել է Եգիպտոսի պաշտոնյաներից։
Իսրայելի առաջարկն էր ազատ արձակել 40 հոգու, այդ թվում մնացած բոլոր կանանց, երեխաներին և տարեց տղամարդկանց, ովքեր շտապ բժշկական օգնության կարիք ունեն։ Դրա դիմաց Թել Ավիվը պատրաստ էր յոթ օրով դադարեցնել ցամաքային և օդային գործողությունները՝ թույլ տալով մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված։