Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 20 000-ի։ Նրանց թվում կա 8000 երեխա։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահական մարմիններին։
Վիրավորների թիվը հասել է 52 586-ի․ նրանց թվում կա 8663 երեխա։
6700 մարդ անհետ կորած է, որոնցից 4900-ը՝ երեխա։
Զոհվել է 97 լրագրող, 310 բուժաշխատող և քաղպաշտպանության ծառայության 35 աշխատակից։