Հետևեք մեզ։

Երեխաներին սար ենք ցույց տալիս, ասում՝ սա Արտաշատ մայրաքաղաքն է․ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին հանձնարարել է հասանելիություն ապահովել պատմական մայրաքաղաքի պահպանված հատվածում

13:55, 21 դեկտեմբեր 2023
Երեխաներին սար ենք ցույց տալիս, ասում՝ սա Արտաշատ մայրաքաղաքն է․ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին հանձնարարել է հասանելիություն ապահովել պատմական մայրաքաղաքի պահպանված հատվածում

Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարության նիստին խոսեց Արտաշատ պատմական մայրաքաղաքի մասին։

 

«Արտաշատի պահպանված հատվածը գտնվում է փշալարերից այնկողմ, ամիսներ առաջ այցելեցի ու ինձ մոտ հարց առաջացավ, թե ինչու Հայաստանի զբոսաշրջիկները, դպրոցականները պետք է հասանելիություն չունենան պատմական մայրաքաղաքին»,- ասաց Փաշինյանը։

 

Նա նշեց, որ այն տարածքում, ուր երեխաներին տանում են էքսկուրսիա, ոչինչ չկա։

 

«Ցույց ենք տալիս սարը, ասում ենք՝ սա Արտաշատ մայրաքաղաքն է, բայց փշալարերից այնկողմ շատ պահպանված շինություններ կան։ Վերջերս հանձնարարական տվեցի ԱԱԾ-ին, ԿԳՄՍՆ-ին, որպեսզի հասանելիություն ապահովենք։ Մայրաքաղաք ասելիս պետք է տեսանելին ցույց տանք, մանավանդ, որ տեսանելի շատ բան կա»,- ասաց Փաշինյանը։