Հետևեք մեզ։

Պաղեստինցի զինյալները հայտարարել են պատանդներին ազատ արձակելու իրենց պայմանները

15:02, 21 դեկտեմբեր 2023
Պաղեստինցի զինյալները հայտարարել են պատանդներին ազատ արձակելու իրենց պայմանները

Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը միջնորդներին ասել է, որ իսրայելցի պատանդներին ազատելու գործարքը հնարավոր է միայն օգտագործելով «բոլորը բոլորի համար» բանաձևը։

 

Այս մասին հայտնում է Makan 33-ը՝ վկայակոչելով եգիպտական ​​աղբյուրները։


«Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը միջնորդներին ասել է, որ փոխանակման գործարքի միակ բանաձևը «բոլորը բոլորի դիմացն» է և տեղի կունենա ամբողջական զինադադարից հետո»,- հաղորդում է հեռուստաալիքը։


Ավելի վաղ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Թահեր Ալ-Նունուն հերքել էր լուրերն այն մասին, որ շարժումը բանակցում է Իսրայելի հետ Գազայի հատվածում պատանդներին ազատելու նոր համաձայնագրի շուրջ։