Հետևեք մեզ։

1 միլիարդից ավելի եկամուտ, առանձնատուն ԱՄՆ-ում, 9 անշարժ գույք Ռուսաստանում, միլիոնավոր դոլար և ռուբլի․ ի՞նչ ունեցվածք ունի վերջերս Իրաքի դեսպան նշանակված Սամվել Բալասանյանի որդին

16:40, 21 դեկտեմբեր 2023
1 միլիարդից ավելի եկամուտ, առանձնատուն ԱՄՆ-ում, 9 անշարժ գույք Ռուսաստանում, միլիոնավոր դոլար և ռուբլի․ ի՞նչ ունեցվածք ունի վերջերս Իրաքի դեսպան նշանակված Սամվել Բալասանյանի որդին

Սեպտեմբերի 4-ին Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը։ Hayastan.news-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացել է, թե իր ունեցվածքի մասին ինչ հայտարարագիր է ներկայացրել Միսակ Բալասանյանը։


Նա 13 անարժ գույք ունի, որից մեկն ԱՄՆ-ում, 9-ը Ռուսաստանում, իսկ մնացածը Հայաստանում։


Միսակ Բալասանյանը Ռուսաստանում մեկ առանձնատուն ունի, որը ձեռք է բերել 2008-ին, հողամասերից մեկը ևս ձեռք է բերել 2008-ին, 2014-2021 թվականը Ռուսաստանում ձեռք է բերել 3 հողամաս, հողին ամրակայված 4 անշարժ գույք։

ԱՄՆ-ում 2020 թվականին առանձնատուն է գնել։

Գյումրիում հասարակական նշանակության շինություն ունի, որը նվեր է ստացել 2007-ին, ավտոկայանատեղի ունի Երևանում, որը գնել է 2020-ին և համատեղ սեփականատեր է, 2010-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում համատեղ սեփականության իրավունքով բնակարան է ձեռք բերել։

3 մեքենա ունի՝ 2014 թվականի արտադրության HYUNDAI, որը գնել է 2021-ին, 1964թ․ արտադրության Ford, որը գնել է 2013-ին, և 1986 թվականի արտադրության GAZ, որը գնել է 2008-ին։


Բաժնային արժեթղթեր ունի՝ մոտ 1 մլն 700 հզր դրամի չափով, բանկային հաշվին ունի 1մլն 35 հզր 260 դոլար, մեկ այլ հաշվի 75 հզր դոլար, 2066 դոլար, 35 հզր 536 ռուբլի, 71 հզր ռուբլի, 215 հզր դոլար, 1 մլն 542 հզր դրամ, 3056 եվրո, 1824 դոլար 13 և 22 հազարական դրամ։

Կանխիկ ունի 42 մլն 200 հզր ռուբլի, 51 հզր եվրո, 353 հզր դոլար և 672 մլն դրամ։

Ստացվում է կանխիկ և անկանխիկ ունի 1 մլն 782 հզր դոլար, 42 մլն 306 հզր ռուբլի, մոտ 54 հզր եվրո և 3 մլն 200 հզր դրամ։ 


«Գյումրի-Գարեջուր» ընկերությունից 83 մլն 747 հզր դրամ աշխատավարձ է ստացել, Էյչ-Էս-Բի-Սի բանկից՝ 1 մլն դրամ, 15 մլն 69 հզր ռուբլի եկամուտ է ստացել ձեռնարկատիրական ընկերությունից, 1 մլրդ 745 մլն 967 հզր դրամ եկամուտ է ստացել «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ի շահաբաժնից։


593 մլն 520 հզր դրամ հիփոթեք ունի։


Միսակ Բալասանյանի կինը՝ Լիլիթ Գարիբովան Արաբկիրում առանձնատան միանձնյա սեփականատեր է, առանձնատունը ժառանգություն է ստացել։
Հայտարարագրում այլ բան ներկայացված չէ։