Քյոլնի քաղաքապետ Հենրիետ Ռեքերը թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ճնշման ներքո որոշել է ապամոնտաժել Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, հայտնում է գերմանական Welt հեռուստաալիքը։ Մի քանի տարի անց հայկական հուշահամալիրի տեղում կկանգնեցվի «Ընդդեմ ռասիզմի և հանուն մարդու իրավունքների» հուշարձան։
«Աջ ծայրահեղականները, որոնք ավելի հայտնի են որպես «Գորշ գայլեր» անվամբ, միշտ ակտիվ են եղել ցեղասպանությունը ժխտելու մեջ: Հիմա նրանք հասել են իրենց նպատակին՝ ցեղասպանությունը չի հիշվի, եթե այն իրականացվել է թուրքերի կողմից»,- գրել է Welt-ը։
Հեռուստաալիքը նշել է, որ քաղաքի հայ համայնքը մեկ տարուց ավելի պայքարում էր նման որոշման դեմ։ «Գորշ գայլերը» Գերմանիայում ունեն 12,000-ից 18,000 անդամներ, հիշեցնում է Welt-ը:
Welt-ը նաև մեղադրեց Բեռլինին երկրում աջ ծայրահեղականության տարածման սպառնալիքի հանդեպ անտարբերության մեջ և հիշեցրեց, որ տասնյակ գերմանացի խորհրդարանականներ, հատկապես Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում, Բեռլինում և Հեսսենում, մասնակցում են «Գորշ գայլերի» միջոցառումներին, քննարկում նրանց հետ ինտեգրման հարցը։