Հետևեք մեզ։

Դատարանն Ավետիք Չալաբյանին մեղավոր ճանաչեց․ նա չպետք է կազմակերպի հավաքներ և մասնակցի դրանց

18:42, 21 դեկտեմբեր 2023
Դատարանն Ավետիք Չալաբյանին մեղավոր ճանաչեց․ նա չպետք է կազմակերպի հավաքներ և մասնակցի դրանց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ՝ «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին մեղավոր ճանաչեց նրան ներկայացված մեղադրանքում։
 
Դատարանը Չալաբյանին պարտավորեցրեց 2 տարի 6 ամսով չկազմակերպել հավաքներ և չմասնակցել դրանց։
 

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ:

2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2 մլն դրամ : 

Վերլուծական