Պրահայի Կարլովի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում հրաձգության հետևանքով մի քանի մարդ է զոհվել և վիրավորվել։ Այս մասին հայտնում է Չեխիայի ոստիկանությունը։
Կարճ ժամանակ անց ոստիկանությունը հայտնել է, որ Պրահայում կրակ բացած տղամարդը վնասազերծվել է, տասնյակ վիրավորների և մի քանի զոհեր կան։
Ավելի վաղ idnes.cz լրատվական պորտալը հայտնել էր, որ ոստիկանությունը գործողություններ է իրականացնում Պրահայի կենտրոնում՝ Յան Պալաչի հրապարակում՝ «Կարլովի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ»։ Դեպքի վայր է ժամանել ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը։