Մայրաքաղաքում ամանորյա միջոցառումների ծախսերի մասին տեղեկատվություն է հրապարակել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հրապարակվածից տեղեկանում ենք, որ Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպումն արժեցել է 226,5 միլիոն դրամ, տոնածառի լույսերի վառման արարողությունը՝ 89 միլիոն դրամ, Հանրապետության հրապարակի շատրվանի զարդարումը՝ 79 միլիոն դրամ, 7 համերգային ծրագրերը՝ մոտ 25 միլիոն դրամ։
Ամանորյա նշված միջոցառումների համար ծախսվել է 419,5 միլիոն դրամ, որից հարկերը՝ 58 770 000 դրամ:
Հայկ Կոսնտանյանը գրել է․
«1․ Համայնքն երկարաժամկետ օգտագործման համար ձեռք է բերել թվով 40 բարձր որակի տնակ-տաղավար, բացի այդ որոշակի քանակով վերականգնել ենք նախորդ տարվանից մնացած տնակ-տաղավարները, որոնք անվճար հիմունքներով տրամադրվել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: Այգու շատրվանների վրա տեղադրվել են ամանորյա դեկորացիաներով լուսավորված երկու փակ ծածկով և մեկ բացօթյա հարթակներ, որոնք նախատեսված են տոնավաճառից գնված սնունդն ու ըմպելիքները վայելելու և հաճելի ժամանցի համար։ Այս ամենը նույնպես ձեռք է բերվել նաև հաջորդ տարիներին օգտագործելու համար: Վերականգնվել են նախորդ տարվանից մնացած թեմատիկ մի շարք դեկորացիաներ, ինչպես նաև այգու սկզբնամասում տեղադրվել է ամանորյա տոնավաճառի մուտքն ազդարարող դեկորատիվ կամար: Ամանորյա տրամադրությունը ընդգծելու համար, այգու ծառերը զարդարվել են ամանորյա լույսերով։ Տոնավաճառի տարածքում քաղաքացիների համար անվճար հիմունքներով գործում են երկու տեսակի մանկական կարուսելներ: Նշված տարածքներում սանմաքարումը, անվտանգությունը և հասարակական կարգի պահպանումը իրակացվելու է նաև կապալառու կազմակերպության կողմից: Հարկ է նշել նաև, որ մեր քաղաքացիներին առավել բարձր որակի ծառայություններ մատուցելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանվել են որոշակի պահանջներ, որոնց տնտեսվարողները պետք է հետևեն։ Ուստի տնտեսվարողների ներգրավումը, վերոնշյալ կանոններին նրանց ծանոթացնելը, դրանց պահպանմանը հետևելը և ամանորյա տոնավաճառի հետ կապված այս կազմակերպչական հարցերի ապահովման պարտականությունը նույնպես պատվիրակվել է կապալառու կազմակերպությանը։ Նշված աշխատանքների համար սակայն առանձին վճարում համայնքային բյուջեից չի կատարվել, այն տրամաբանությամբ, որ կապալառու կազմակերպությունը կստանա տնակ տաղավարների վարձակալության վճարը, որի համարա սահմանվել է վերին շեմ։