Հետևեք մեզ։

Մոսկվա-Երևան չվերթն իրականացրած ինքնաթիռի սրահում բորտուղեկցորդուհին 5000 դոլար է գտել

20:38, 21 դեկտեմբեր 2023
Մոսկվա-Երևան չվերթն իրականացրած ինքնաթիռի սրահում բորտուղեկցորդուհին 5000 դոլար է գտել

Fly One Armenia ավիաընկերության բորտուղեկցորդներն ինքնաթիռի սրահում գտել են դրամապանակ, որի մեջ եղել է 5000 դոլար: Այս մասին տեղեկացրել է ավիաընկերությունը։

Բորտուղեկցորդները դրամապանակը գտել են դեկտեմբերի 1-ին FlyOne Armenia 3F 316 Մոսկվա-Երևան չվերթն իրականացրած ինքնաթիռի սրահում:

Հայտնաբերված գումարն անմիջապես փոխանցվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայություն։