Կոտայքի մարզում վթար է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 20:10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին Աբովյանի վարչական տարածքում, մխրճվել է է «КамАЗ» բեռնատարի հետնամասում։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և պարեկը։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքը հայտնում է, որ KamAZ-ը, մինչ Opel-ի հետ բախումը, մեկ այլ՝ BMW մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի մեջ է հայտնվել ու պարեկները ձևակերպել էին այդ վթարը, որի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել, և երբ «КамАЗ»-ի վարորդը փորձել է մեքենան տեղափոխել, Opel-ը մխրճվել է KamAZ-ի մեջ։