Խորը վշտացած եմ Պրահայում տեղի ունեցած հրաձգության լուրից։ Այս մասին սոցցանցերում գրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին, մաղթում տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
Հայաստանը համերաշխություն է հայտնում բարեկամ չեխ ժողովրդին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Պրահայի Կարլովի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում հրաձգություն էր տեղի ունեցել, զոհվել է 15 մարդ, վնասվածնքեր ունի մոտ 3 տասնյակ մարդ։