Հետևեք մեզ։

Մոսկվայի և Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր են քննարկվում. Կոպիրկին

10:35, 22 դեկտեմբեր 2023
Մոսկվայի և Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր են քննարկվում. Կոպիրկին

Մոսկվայի և Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կամ արդեն իսկ բարձր որակով իրականացվել են, կամ գտնվում են իրականացման վերջնական փուլում։

 

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

 

«Քննարկվում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում երկու երկրների միջև նոր համաձայնագրեր։ Որոշ առանձին պայմանագրերի դեպքում հարցեր կան՝ կապված ռուսական ձեռնարկությունների՝ պաշտպանական պետական պատվերը կատարելու պարտավորությունների հետ, բայց դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսությամբ», նշել է դեսպանը։