Հետևեք մեզ։

Կալանավորվել են ՀՀ քաղաքաշինության տեսչական մարմնի պաշտոնատար անձինք

09:06, 22 դեկտեմբեր 2023
Կալանավորվել են ՀՀ քաղաքաշինության տեսչական մարմնի պաշտոնատար անձինք

ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձինք են ձերբակալվել։ Hayastan.news-ի տեղեկություններով՝  ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից Hayastan.news-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ իրենց մոտ քննվող վարույթի շրջանակներում ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 6 պաշտոնատար անձինք և շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունների 6 ներկայացուցիչներ, այդ թվում` ղեկավարներ։ 

Տեսչական մարմնի պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել կառուցապատվող շինություններում հրդեհային անվտանգության, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության ոլորտի խախտումները չարձանագրելու դիմաց շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներից կաշառք պահանջելու և ստանալու համար։ 

Ձերբակալված 6 պաշտոնատար անձանցից 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բոլորը բավարարվել են:

Վերլուծական

Ամենաընթերցվածները