Հետևեք մեզ։

Դեկտեմբերի 26-ին կբացվեն ԱԺ այգու դռները, խորհրդարանի բակը կվերածվի իսկական հեքիաթի

12:37, 22 դեկտեմբեր 2023
Դեկտեմբերի 26-ին կբացվեն ԱԺ այգու դռները, խորհրդարանի բակը կվերածվի իսկական հեքիաթի

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ից, խորհրդարանի բակը կվերածվի իսկական հեքիաթի, կբացվեն ԱԺ այգու դռները:

«Այդ օրը կրկին փոքրիկների համար մի քանի ժամով կբացվեն ԱԺ այգու դռները, որտեղ հյուրերին կդիմավորեն ամենատարբեր ու սիրելի հերոսները, չարաճճի Գրինչը, ամենաբարի էլֆերն ու, իհարկե, Ձմեռ պապը:

Ծրագրում՝

փուչիկներից կերպարների պատրաստում,

պղպջակներով շոու,

մրցութային խաղեր տարբեր տարիքի երեխաների համար,

ինչպես նաեւ տաք ու համեղ հյուրասիրություն:

Բարձր տրամադրություն, ժպիտներ, նվերներ ու անակնկալներ ԱԺ այգում՝ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ից:

Մուտքն ազատ է բոլորի համար: Եկեք միասին ստեղծենք հեքիաթային ու անմոռանալի պահեր»,- ասվում է ԱԺ հաղորդագրությունում: