ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականության գնահատման հարցում Մոսկվան առաջնորդվում է ՀՀ ղեկավարության պաշտոնական հայտարարություններով:
Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ըստ Հայաստանի ղեկավարության պաշտոնական հայտարարությունների՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը ներկայումս օրակարգում չկա։ Ինչպես գիտեք, հաջորդ տարի Հայաստանը նախագահելու է Եվրասիական տնտեսական միությունում», - ասել է նա։
Դեսպանը նշել է, թե խորհրդակցությունների ընթացքում ռուսական և հայկական կողմերը պայմանավորվել են օպերատիվ կապի ուղիների ստեղծման շուրջ՝ հնարավոր տարաձայնությունները լուծելու համար։