Հետևեք մեզ։

Այս պահի դրությամբ կարող ենք տարին մեկ ընտրություններ կրել․ Ալեն Սիմոնյան

15:30, 22 դեկտեմբեր 2023
Այս պահի դրությամբ կարող ենք տարին մեկ ընտրություններ կրել․ Ալեն Սիմոնյան

 

Մենք սահմանադրական մեծամասնություն ունենք, ինչո՞ւ պետք է գնանք նոր ընտրությունների, էլ չեմ ասում, որ այս պահի դրությամբ կարող ենք տարին մեկ ընտրություններ կրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հարցին։

 

Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունը պատրաստ չէ ընտրությունների, ինչ-որ օրակարգ են ձևավորում, հետո սկսում այդ օրակարգի դեմ պայքարել․ «Նույնիսկ քաղաքային ընտրություններին չեն կարողանում մասնակցել»․- ասաց նա։