Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր բանակցություններ են սկսվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք զենքի գործարքի շուրջ նոր բանակցություններ սկսվե՞լ են Հայաստանի և Ռուսաստանի միջև:
«Չեմ բացառում»,-ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը չհամաձայնեց այն տեսակետին, թե Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան՝ ընդգծելով, որ հայ և ռուս ժողովուրդները բարեկամ ժողովուրդներ են:
«Կա հակակրանք այն քաղաքականության, այն քայլերի նկատմամբ, որոնք վերջին տարիների ընթացքում իրականացվել են»,-ասաց նա: