Հետևեք մեզ։

ԵՄ-ն անտարբեր է Հայաստանում քաղաքական հետապնդումների հետևանքով ձերբակալված մարդկանց մահվան նկատմամբ, սա երկակի ստանդարտի օրինակ է․ Այխան Հաջիզադեն՝ լրագրողների կալանավորման վերաբերյալ ԵՄ-ի արձագանքի մասին

16:08, 22 դեկտեմբեր 2023
ԵՄ-ն անտարբեր է Հայաստանում քաղաքական հետապնդումների հետևանքով ձերբակալված մարդկանց մահվան նկատմամբ, սա երկակի ստանդարտի օրինակ է․ Այխան Հաջիզադեն՝ լրագրողների կալանավորման վերաբերյալ ԵՄ-ի արձագանքի մասին

Եվրամիության մեղադրանքները՝ կապված Ադրբեջանում լրագրողների և քաղաքական ակտիվիստների կալանավորման հետ անհիմն են։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

 

«Նման անհիմն և կողմնակալ հայտարարությունները համարում ենք Ադրբեջանում դատական համակարգի անկախությանը միջամտելու փորձեր։ ԵՄ-ն անտարբեր է Հայաստանում մարդկանց հիմնարար իրավունքների և ազատությունների ոտնահարման, քաղաքական հետապնդումների հետևանքով ձերբակալված մարդկանց մահվան, ինչպես նաև քաղաքական գործիչների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ հետապնդումների նկատմամբ, սա երկակի ստանդարտների օրինակ է»,- ասել է Հաջիզադեն և նշել, թե ԵՄ-ն դեռ չի հետաքննել Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ակցիայի ժամանակ 12 անդամների սպանության փաստերը

 

«Այս անհիմն պնդումները վնասում են Ադրբեջանի և ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին»,- ասել է նա։