Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը: Այս մասին հայտնում են թուրքական հեռուստաալիքները՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- հաղորդում է TRT Haber պետական հեռուստաալիքը։
Իր հերթին, Habertürk հեռուստաալիքը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, հաղորդում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները։
«Արտաքին գործերի նախարար Ֆիդանը ընդգծել է խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը», - հաղորդում է հեռուստաալիքը: