Հետևեք մեզ։

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ սպասվում են պարգևատրումներ

19:47, 22 դեկտեմբեր 2023
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ սպասվում են պարգևատրումներ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 22-ին կարգադրություն է ստորագրել, որտեղ ասվում է․

 

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով` կարգադրում եմ.

 

1.Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների:

 

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- ասվում է որոշման մեջ։

Վերլուծական