Հետևեք մեզ։

Մեկնարկել է Չարլզ III-ի եռօրյա այցը Գերմանիա․ նա կլինի բրիտանացի առաջին թագավորը, որը ելույթ կունենա Բունդեսթագում

19:50, 29 մարտ 2023
Մեկնարկել է Չարլզ III-ի եռօրյա այցը Գերմանիա․ նա կլինի բրիտանացի առաջին թագավորը, որը ելույթ կունենա Բունդեսթագում

Չարլզ III-ը սկսում է եռօրյա այցը Գերմանիա, որը նրա առաջին արտասահմանյան այցն է անցյալ տարվա սեպտեմբերին գահ բարձրանալուց հետո։ Գերմանիա ուղևորության ժամանակ նրան կուղեկցի թագուհի Կոնսորթ Կամիլան,  այս մասին տեղեկացնում է Բուքինգհեմյան պալատը:  Չարլզ III-ը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բրիտանացի առաջին միապետն է, որին Բեռլինում կընդունեն զինվորական կարգով։ Նա նաև կլինի բրիտանացի առաջին թագավորը, որը ելույթ կունենա Բունդեսթագում։