Ես հարցը փակեմ․ երբևէ, ոչ մի հավաքականում, սկսած 15 տարեկաններից մինչև ազգային հավաքական, ես երբևէ չեմ ասել, թե մարզիչն ում պետք է բերի հավաքական։ Դա կնշանակի, որ Ֆեդերացիայի ղեկավարությունն ավելի լավ է հասկանում մարզչական աշխատանքից։
Այս մասին Հանրայինի եթերում ասաց ՀՖՖ գործող նախագահ, նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանը։
«Ես վստահ եմ, որ Պետրակովն շատ ավելի լավ մարզիչ է, քան որևէ ֆեդերացիայի նախագահ և դա փաստ է»,-ասաց Մելիքբեկյանը։