2023 թվականին Ռուսաստանը մեկուկես անգամ ավելի շատ զինվորական է կորցրել, քան Ուկրաինա ներխուժման առաջին տարում։ BBC-ն նման եզրակացության է եկել՝ հիմնվելով զոհերի ցուցակի վերլուծության վրա, որը լրատվամիջոցը հաստատել է Mediazona-ի (Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» ճանաչված) և բաց աղբյուրների վրա հիմնված կամավորների թիմի հետ:
BBC-ն գրում է․ «Դեկտեմբերի վերջի դրությամբ մենք կարողացանք հաստատել ավելի քան 40 հազար ռուս զինվորականների անուններ, որոնք զոհվել են Ուկրաինա ներխուժման ողջ ընթացքում։ Նրանցից 15520-ը մահացել են անցյալ տարի, իսկ առնվազն 24100-ը՝ 2023 թվականին։ Ռուսական բանակի կորուստների իրական մակարդակը շատ ավելի բարձր է, բայց նույնիսկ այս տվյալները օգնում են որոշակի եզրակացություններ անել պատերազմի ընթացքում ռուսական բանակի վիճակի մասին»։
«Ապրիլի 8-ին ամուսինս պայմանագիր էր կնքել, իսկ ապրիլի 11-ին արդեն մեկնել էր պատերազմ։ Այն ժամանակ հանգիստ էի, վստահ էի, որ, ինչպես ասում են, վարժանքը երեք շաբաթ է տեւելու, վախենալու բան չկար։ Ես զանգի էի սպասում, իսկ նա մահացել էր ապրիլի 21-ին»,- պատմել է Ուկրաինայում կռված ռուս դատապարտյալներից մեկի կինը։