«Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիսի նման բարձրակարգ մարզիկը և անհատականությունը ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Համոզված եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում և դրանից դուրս օգուտ կտան մեր երկրում ֆուտբոլի աճին։
Ես կանգնած եմ քո կողքին, իմ ընկեր և մաղթում եմ քեզ հաջողություն»։
Հիշեցնենք, որ վաղը ՀՖՖ ղեկավարի ընտրություններն են, առաջադրված է երկու թեկնածու` Արաս Օզբիլիսն ու գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Ի դեպ, երբ Օզբիլիսը հայտարարում էր, որ Մխիթարյանն աջակցում է իրեն, Մելիքբեկյանն ասել էր.«Անձամբ Մխիթարյանից ես հրապարակային աջակցություն որևէ տեղ չեմ տեսել, չեմ լսել: Այդ մասին հայտարարում է Արասը»։