Հետևեք մեզ։

4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանում, այն զգացվել է նաև Սյունիքում

10:36, 23 դեկտեմբեր 2023
4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանում, այն զգացվել է նաև Սյունիքում

Դեկտեմբերի 23-ին` տեղական ժամանակով ժամը 06:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 02:27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.36⁰ և արևելյան երկայնության 46.41⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Թավրիզ քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․6 մագնիտուդով երկրաշարժ:

 

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։