ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը հայտնել էր, որ մարտի 28-ի ժամը 12.30-ի սահմաններում Վիկտոր Համբարձումյան փողոցում անհայտ անձը գողացել է իր բջջային հեռախոսը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են հեռախոսը գողացողի ինքնությունը: Վարդենիսում հաշվառված 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:
Երևանում հեռախոս գողացած քաղաքացուն հայտնաբերել են և ձերբակալել
20:05, 29 մարտ 2023