Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
2023 թ. ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին հետևյալ մասնագիտացումներից մեկով. - մեքենայական ուսուցում, - տվյալների ճարտարագիտություն, - տվյալների վերլուծություն և վիճակագրություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են ծանոթանալ մրցույթի պայմաններին և գրանցվել 1991.mil.am կայքում մինչև 2024 թ. հունվարի 7-ը ներառյալ: Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ 1-28: