Իմ կողմից «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցը տեղի է տվել տարատեսակ շահարկումների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։
«Այդ իսկ պատճառով հարկ եմ համարում նշել, որ դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը, որն այս պահին չի արտահայտում որևէ պաշտոնական դիրքորոշում։
Տեղեկացնում եմ նաև, որ ես չեմ հանդիսանում Սամվել Շահրամանյանի խորհրդականը»,-գրել է Վլադիմիր Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ հարցազրույցում Վլադիմիր Գրիգորյանն ասել էր, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի և որ հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը չի լուծարվելու։