Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ամբողջ ընթացքում ինձ հետ են եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը, որն առաջադրվել է ՀՖՖ նախագահի ընտրություններում։
«Անկախ այսօրվա ընտրությունների արդյունքներից, ես խոստանում եմ՝ հայկական ֆուտբոլն այլևս նույնը չի լինելու»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր կկայանա ՀՖՖ ժողովը, որի ընթացքում տեղի կունենան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները։