Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վերջին չորս շաբաթվա ընթացքում (նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 17-ը) Ռուսաստանում գրանցվել է Covid-ի գրեթե 280 հազար նոր դեպք։ Այսպիսով, հիվանդների թիվն աճել է 130%-ով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Ռուսաստանը Covid-19-ի նոր դեպքերի քանակով և հիվանդության տարածման արագությամբ գերազանցել է բոլոր մյուս երկրներին։ Այս ժամանակահատվածում Covid-ից մահացության ամենաբարձր ցուցանիշը Իտալիայում է։ Այնտեղ գրանցվել է մահվան 510 դեպք։ Իտալիային հաջորդում են Շվեդիան (396 մարդ մահացել է վիրուսից) և Ռուսաստանը (376 մահ):
Ռուսաստանն աշխարհում առաջին տեղում է Covid-19-ով հիվանդացության աճի առումով․ ԱՀԿ
17:14, 23 դեկտեմբեր 2023