Հետևեք մեզ։

Ուկրաինայի ՊՆ-ն արտերկրում գտնվողներին նախատեսում է զինվորական հաշվառման ներկայանալու ծանուցումն ուղարկել էլեկտրոնային փոստով

19:30, 23 դեկտեմբեր 2023
Ուկրաինայի ՊՆ-ն արտերկրում գտնվողներին նախատեսում է զինվորական հաշվառման ներկայանալու ծանուցումն ուղարկել էլեկտրոնային փոստով

Ուկրաինայում զինվորական հաշվառման և զինկոմիսարիատի հրավերներով էլեկտրոնային ծանուցումները կարող են ուղարկվել այդ թվում՝ արտերկրում գտնվող զինծառայության համար պատասխանատու անձանց: Զելենսկին ասել է, որ զինվորականներն իրեն խնդրել են մոբիլիզացնել լրացուցիչ 500 հազար մարդու։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը դիտարկում է քաղաքացիներին զինվորական հաշվառման և զինկոմիսարիատ այցելելու հրավերներով էլեկտրոնային ծանուցումներ ուղարկելու տարբերակը, Suspilna-ին տված հարցազրույցում ասել է գերատեսչության ղեկավար Ռուստեմ Ումերովը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը վերլուծել է տվյալների տարբեր բազաներ և հաշվի կառնի այն տղամարդկանց, որոնց կառաջարկվի զինվորական ծառայություն՝ պայմանավորված նրանով, թե որ կատեգորիային են դասակարգվելու։

 

Վերլուծական