Հետևեք մեզ։

Ռուսաստանը դեռ պատրաստ է բանակցությունների, բայց միայն իր նպատակներին հասնելու համար․ Պեսկով

21:23, 23 դեկտեմբեր 2023
Ռուսաստանը դեռ պատրաստ է բանակցությունների, բայց միայն իր նպատակներին հասնելու համար․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին միայն հատուկ ռազմական գործողության  նպատակներին հասնելու համար։ Այդ մասին The New York Times-ին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Մեկնաբանելով հրապարակման այն տեղեկությունը, որ Պուտինն իբր ազդարարել է իր պատրաստակամությունը՝ բանակցել Ուկրաինայում հրադադարի շուրջ ներկայիս շփման գծում, Պեսկովն ասել է, որ այդ թեզերը «իրենց հայեցակարգում ճիշտ չեն»։

«Պուտինն իսկապես պատրաստ է բանակցությունների, նա այդպես էլ ասաց»,- ասել է Պեսկովը։ «Ռուսաստանը դեռ պատրաստ է բանակցությունների, բայց միայն իր նպատակներին հասնելու համար»,- ընդգծել է նա։

Դեկտեմբերի 14-ին Պուտինը մամուլի ասուլիսում ասել էր, որ Ուկրաինայում խաղաղություն կլինի, երբ Ռուսաստանը հասնի իր նպատակներին, որոնք մնում են անփոփոխ։