Այսօր կայացած ՀՖՖ նախագահի ընտրությունների արդյունքներին է անդրադարձել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը․
««Հարգելի ֆուտբոլասերներ, այսօր կայացած ընտրություններում Արմեն Մելիքբեկյանը վերընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Սա խոսում է այն մասին, որ մեր ֆուտբոլային հասարակությունը, ավելի ճիշտ՝ ընտրության իրավունք ունեցող մարդիկ կամ ամբողջությամբ չեն տեսնում այն ամենը, ինչ կատարվում է հայկական ֆուտբոլում, կամ բացահայտ անտեսում են ներկա իրավիճակը՝ ծայրահեղ չլինելու համար, որն ավելի վատ է։
Մենք երախտապարտ ենք բոլոր այն աջակից մարդկանց, ովքեր վերջին մեկ ամսվա ընթացքում Արազ Օզբիլիսի և նրա գաղափարների կողքին էին և մի կողմ չեն կանգնել։ Ցանկանում ենք նշել, որ ձեր աջակցությունը տեսանելի էր և շոշափելի, ինչը նշանակում է, որ ամեն ինչ կորած չէ։
Հավատում ենք, որ մեր ակումբի կողմից առաջադրված թեկնածուն՝ Արազ Օզբիլիսը, չի թողնի իր ստանձնածը կես ճանապարհին և ջանքեր կգործադրի ապագայում հայկական ֆուտբոլը զարգացնելու համար, որում մեր ակումբը կօգնի նրան, եթե նման անհրաժեշտություն լինի։
Մենք կշարունակենք զարգացնել հայկական ֆուտբոլը՝ քրտնաջան աշխատելով և մեր ակադեմիայում զարգացնելով երիտասարդ ֆուտբոլիստներին, ինչպես նաև գործադրելով բոլոր ջանքերը՝ մեր պրոֆեսիոնալ թիմերը նոր մակարդակների բարձրացնելու համար։
Առջևում շատ աշխատանք կա։ Ամեն ինչ նոր է սկսվում»։