Հետևեք մեզ։

Ռուսաստանը կարող է հարձակվել Եվրոպայի վրա 2024-2025-ի ձմռանը․ Bild

23:38, 23 դեկտեմբեր 2023
Ռուսաստանը կարող է հարձակվել Եվրոպայի վրա 2024-2025-ի ձմռանը․ Bild

Ռուսաստանը կարող է հարձակվել Եվրոպայի վրա 2024-2025-ի ձմռանը,-հայտնում է գերմանական Bild-ը՝ վկայակոչելով եվրոպական հետախուզության իր աղբյուրներին։

Հրատարակության համաձայն՝ Պուտինը պոտենցիալ հարձակման համար հնարավորություն կունենա, երբ ԱՄՆ-ը հայտնվի «անառաջնորդ» կարգավիճակում՝ գործող նախագահի հեռանալուց մինչև 2025 թվականի հունվարը՝ նրա իրավահաջորդի լիազորությունները ստանձնելն ընկած ժամանակահատվածում։

Ռուսաստանի իշխանությունները հույս ունեն, որ Դոնալդ Թրամփը կզբաղեցնի այդ պաշտոնը, քանի որ նրա օրոք «կարող է լինել ամեն ինչ, ինչ հարմար է»։

Ռուս պաշտոնյաները հույս ունեն, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կվերադառնա Սպիտակ տուն, ասել է հետախուզության ներկայացուցիչը:

Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բորիս Պիստորիուսը ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին պատրաստվելու անհրաժեշտության մասին։

«Մենք այժմ ունենք անելիքների մոտ հինգից ութ տարի՝ ինչպես ռազմական, այնպես էլ արդյունաբերության և հասարակության մեջ», - ասել էր Պիստորիուսը: