Ավարտվեց Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Ինտեր»-ն ու «Լեչե»-ն, որն ավարտվեց «Ինտեր»-ի հաղթանակով՝ 2։0։
Տանտերերը հաշվի մեջ առաջ անցան 43-րդ րոպեին պաշտպան Յան Բիսեկի գոլի շնորհիվ։ 78-րդ րոպեին Նիկոլո Բարելան խփեց երկրորդ գնդակը։ Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը մեկնարկային րոպեներից՝ փոխարինվելով 89-րդ րոպեին։
Ներկայումս «Ինտեր»-ը զբաղեցնում է առաջին տեղը Իտալիայի Ա Սերիայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։