Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնում Արմեն Մելիքբեկյանի վերընտրվելուն։
«Ֆեյք ՀԿ-ները և անհայտ գործունեություն ծավալող ակումբները այսօր որոշեցին հայկական ֆուտբոլի ապագան` ընտրելով Մելիքբեկյանին որպես Ֆեդերացիայի նախագահ:
Մինչդեռ հենց մեկ օր առաջ Արմեն Մելիքբեկյանը հերթական անգամ մանիպուլյացիայի գնաց, Հանրայինի եթերում աղավաղեց իմ խոսքերն ու առաջարկը (առանց նշելու իմ անունը) իբր թե ասվել է, որ ֆուտբոլային ակումբները չունենան հավասար ձայնի իրավունք: Ձայնի իրավունք պետք է չունենան ֆեյք ՀԿ-ները, որոնց ծագման ու նպատակների մասին միայն «գիտեն» ֆեդերացիայի չինովնիկները»,- գրել է Եղիշե Մելիքյանը:
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունում Արմեն Մելիքբեկյանը ստացել է 20 ձայն, Արաս Օզբիլիսը՝ 3 ձայն («Ուրարտու», «Փյունիկ», «Դովեղ»)։
25 անդամներից ընտրությանը չմասնակցեցին Երեւանի «Նոան» եւ Գյումրիի «Շիրակը»։