Հետևեք մեզ։

Իրանի իշխանությունները կշրջափակեն Միջերկրական ծովը, եթե ԱՄՆ-ը չդադարեցնի աջակցել Իսրայելին․ իրանցի պաշտոնյա

00:10, 24 դեկտեմբեր 2023
Իրանի իշխանությունները կշրջափակեն Միջերկրական ծովը, եթե ԱՄՆ-ը չդադարեցնի աջակցել Իսրայելին․ իրանցի պաշտոնյա

Իրանի իշխանությունները կշրջափակեն Միջերկրական ծովը, եթե ԱՄՆ-ը չդադարեցնի աջակցել Իսրայելի գործողություններին Գազայի հատվածում։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) գլխավոր հրամանատարի տեղակալ գեներալ Մոհամմադ Ռեզա Նաղդին, որը մեջբերում է Tasnim գործակալությունը։  

«Եթե Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների կողմից Գազայի հատվածում իրականացված հանցագործությունները շարունակվեն, նրանք կտեսնեն դիմադրության նոր ուժերի ի հայտ գալը և ջրային ուղիների փակումը, որոնք դեռ հասանելի են իրենց համար: Երեկ նրանց համար մղձավանջ էր Պարսից ծոցն ու Հորմուզի նեղուցը, այսօր Կարմիր ծովն ու Բաբ էլ Մանդեբի նեղուցը, շուտով նրանք կսպասեն Միջերկրական ծովի, Ջիբրալթարի և այլ ջրային ուղիների փակմանը»,- ասել է իրանցի գեներալը։ Նա չի ասել, թե ինչպես է Իրանը կազմակերպում ծովի շրջափակում, որին իր երկիրը ելք չունի։