Հետևեք մեզ։

Արագածոտնում մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ (լուսանկարներ)

10:56, 24 դեկտեմբեր 2023
Արագածոտնում մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ (լուսանկարներ)

Դեկտեմբերի 24-ին, ժամը 07:35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ․անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel», «Mercedes-Benz» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները: