Լատվիայի մայրաքաղաքում անհայտ անձն ուսումնական նռնակ է նետել BBC-ի ռուսական ծառայության լրագրողների խնջույքի ժամանակ։ Այս մասին հաղորդում է «Caution, News» Telegram -յան ալիքը՝ հղում անելով հրատարակության անանուն աշխատակցին։
Հաղորդագրության մեջ պարզաբանվել է, որ խնջույքին հրավիրվել են նաեւ լրագրողներ այլ լրատվամիջոցներից։ Լրատվամիջոցների աշխատակիցները հավաքվել են տեղական Čē բարում:
«Կեսգիշերին մոտ անհայտ տղամարդը բացել է դուռը և նռնակ նետել հյուրերի ոտքերի մոտ. ենթադրաբար դա եղել է ուսումնական նռնակ»,- ասվում է հրապարակման մեջ։
Նախնական տվյալներով՝ բարի այցելուներից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։