Հետևեք մեզ։

Իջեք. Երևանում ուղևորներին իջեցրել են ավտոբուսից և ասել`ճանապարհները սառած են, անվադողերը ռեզինից չեն (տեսանյութ)

16:05, 24 դեկտեմբեր 2023
Իջեք. Երևանում ուղևորներին իջեցրել են ավտոբուսից և ասել`ճանապարհները սառած են, անվադողերը ռեզինից չեն (տեսանյութ)

Նախօրեին Երևանում տեղացած ձյունից հետո Նոր Նորքի 6-րդ զանգվածում ավտոբուսները դադարեցրել են սպասարկումը։
 Ֆեյսբուքյան օգտատեր Նառա Վարդանյանը իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են մարդիկ իջնում ավտոբուսներից ու ոտքով շարունակում ճանապարհը։

«6-րդ Մասիվում ավտոբուսները կանգնել են, կանգառում իջեցնում են ուղևորներին, ասում են՝ ճանապարհը սառած է, չեն քշում, անվադողերը ռեզինից չի։ Բայց կարևորը՝ 100 դրամ ուղեվարձը վարորդները վերցրել են։ Ժողովուրդն իջել է, չգիտի՝ ինչպես գնալ։ Կեսը ոտքով են գնում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարում էր, որ պատրաստ են ձմեռվան»,- ասել  է նա։