Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը խոստովանել է, որ չգիտի իր աշխատավարձի չափը, քույրը՝ Կարինան է տնօրինում է իր փողերը։ Այս մասին նա ասել է Canal 13 հեռուստատեսային շոուի ժամանակ:
«Չգիտեմ, ես երբեք չեմ նայել աշխատավարձին։ Քույրս է տնօրինում իմ փողերը։ Դարբնի տանը բոլոր դանակները փայտե են», - ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե որքան է նա վաստակում որպես նախագահ։
«Դարբնագործի տանը բոլոր դանակները փայտե են» միտքն իսպանական ասացվածք է, որն իմաստով համընկնում է «կոշկակարի առանց կոշիկների» մասին ռուսական ասացվածքի հետ և նշանակում է ինչ-որ բաների բացակայություն այնտեղ, որտեղ պետք է դրանք շատ լինեն։
Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիխը հավելել է, որ իրենց առաջին աշխատավարձը դեռ չի վճարվել։