Հազվագյուտ անոմալիա ունեցող ամերիկուհին երկու օրում երկու անգամ ծննդաբերել է։ Ծննդաբերությունը տևել է ընդհանուր առմամբ 20 ժամ։
32-ամյա Քելսի Հաթչերը երեքշաբթի լույս աշխարհ է բերել առաջին դստերը,երկրորդ օրը՝ երկրորդ դստերը։ Սա տեղի է ունեցել Ալաբամայի համալսարանի Բիրմինգհեմի հիվանդանոցում:
Աղջիկները համարվում են երկվորյակներ, սակայն նրանց ծննդյան օրերը չեն համընկնում, ինչը հազվադեպ է լինում։
Ընտանիքը վերադարձել է տուն՝ «վայելելու արձակուրդները»։
Մանկաբարձը հաստատել է, որ մոր և նորածինների ինքնազգացողությունը լավ է և BBC-ին ասել է, որ իր մասնագիտությամբ մարդկանց մեծամասնությունը «անցնում է իր ողջ կարիերան և երբեք չի հանդիպում նման հղիության»:
17 տարեկանում Հեթչերին բժիշկները հայտնել են, որ նա երկեղջյուր արգանդ ունի։ Ըստ UAB-ի՝ սա հազվագյուտ բնածին անոմալիա է, որը հանդիպում է կանանց 0,3%-ի մոտ: Եվ երկու արգանդում էլ պտուղներով հղիանալու հավանականությունն էլ ավելի ցածր էր՝ «մեկ միլիոնից միայն մեկի մոտ», -ասել են բժիշկները։